USB ֆլեշ կրիչ շարժական արտաքին հիշողության սարք (պահոց) է, որը հիմնված է NAND տիպի ֆլեշ հիշողության վրա և ինտեգրացված USB
1.1 կամ 2.0 միջերեսի հետ։ Այն փոքրիկ, թեթև, շարժական և բազմաթիվ
անգամներ գրելու-կարդալու ունակությամբ՝ ինֆորմացիա կրող սարք է, որը կարող
է կրել մինչև 64 ԳԲ ինֆորմացիա։ Ֆլեշ կրիչը, արագ տիպի հիշողությամբ սարք է, որը ավելի հուսալի է, քան ճկուն մագնիսական սկավառակը (floppy)։ Ֆլեշ կրիչներում օգտագործվում է շարժական հիշողության սարքերի՝ USB Mass Storage ստանդարտը։
Պատմություն
Ֆլեշ կրիչը ստեղծվել է 1998թ.-ին IBM-ի կողմից, որպեսզի փոխարինի ճկուն մագնիսական սկավառակները՝ ThinkPad գծի արտադրանքների համար։ Չնայած, որ IBM-ն է առաջին անգամ հայտարարել այս սարքի մասին, սակայն նրանք չեն արտոնագրել այն, և, հետագայում, պայմանավորվել են M-Systems-ի հետ, որպեսզի նրանք զարգացնեն և արտադրեն այդ սարքերը։ Այս սարքի և նրա հետ կապված մի քանի այլ արտոնագրեր, այժմ պատկանում է M-Systems ընկերությանը։
Առաջին ֆլեշ կրիչները արտադրվել են M-Systems-ի
կողմից՝ «disgo» ապրանքանիշի տակ, հետևյալ տարողություններով՝ 8ՄԲ, 16ՄԲ,
32ՄԲ և 64ՄԲ։ Սրանք ներկայացվում էին հանրությանը, որպես «ճկուն մագնիսական
սկավառակները վերացնողներ», և այդ նույն կառուցվածքով արտադրվել էին մինչև
256ՄԲ։ Սակայն, շուտով, ասիական արտադրողները սկսեցին արտադրել իրենց
սեփական ֆլեշ կրիչները՝ Disgo-ից ավելի էժան գներով։Թանկարժեք USB Flash-կրիչներ Իտալական Roberto Cavalli ապրանքանիշը ստեղծել է թանկարժեք կուլոն ֆլեշ-կրիչ, որի գինը կազմում է 570 ԱՄՆ դոլար:

Cartier ընկերությունը պալադիումից և սև լաքից պատրաստված USB-կրիչներ է արտադրել, որոնց արժեքը կազմում է 800 դոլար:

Ֆրանսիկան 18-րդ դարի ոճը արտացոլվել է Chirita ընկերության 64 Gb ոսկեջրած կրիչներում, որը կարելի է ձեռք բերել 1255 դոլարով: Հավաքածուում նախատեսված են միանգամից 3 USB-կրիչներ, որոնց համար առաջարկվում է յուրահատուկ պատյան:

Իսկ թանկարժեք USB-կրիչների մեջ առաջատարն է Mii Stor ICE+ը, որը զարդարված է սպիտակ ոսկով, 462 ադամանդով և ունի 8 GB հիշողություն: Ֆլեշ-կրիչն արժե 23.000 ԱՄՆ դոլար:

Комментариев нет:
Отправить комментарий