Գյուտարարները ներկայացրել են շոկոլադե 3D-տպիչ
Բրիտանացի գիտնականներն ստեղծել են տպիչ, որը հրուշակագործներին թույլ է տալիս ստեղծել շոկոլադե ցանկացած ձևի արտադրանք:
Ինչպես հաղորդում է BBC-ն, սարքը ստեղծված է եռաչափ տպագրության տեխնոլոգիայի հիման վրա: Ինչպես 3D ձևաչափի ցանկացած տպագրության ժամանակ, պրինտերը շերտ շերտի հետևից է տպում ծավալուն ֆորման: Երբ մի շերտը չորանում է, մեքենան անցում է հաջորդ շերտին:

Մեքենան վաճառքի կհանվի ապրիլի վերջին:
Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ փորձեր էին կատարվում մշակել այսպես կոչված «սննդային պրինտերներ»: 2010թ. ԱՄՆ Կոռնելի համալսարանի գիտնականները օգտագործել էին սննդի հեղուկ տեսակներ հատուկ մշակված մեքենայում:
Комментариев нет:
Отправить комментарий