Հաշվողական համակարգերում, սարքի դրայվերը կամ ծրագրային ապահովման դրայվերը համակարգչային ծրագիր է, որը թույլ է տալիս բարձր մակարդակի համակարգչային ծրագրերին համագործակցել ապարատային սարքերի հետ:
Դրայվերը սովորաբար հաղորդակցվում է սարքերի հետ կապի ենթահամակարգերի միջոցով, որով միանում են սարքավորումները:Ցանկացած
արտաքին կամ ներքին սարքի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է դրայվեր:
Հիմնականում օպերացիոն համակարգերը իրենց մեջ ներառում են առանցքային
դրայվերները, որպեսզի օպերացիոն համակարգը կարողանա աշխատի:
Սակայն որոշ սարքերի համար (վիդեոքարտեր, Տպիչներ և այլն) անհրաժեշտ է տեղադրել հենց արտադրողի կողմից տրամադրված դրայվերները: Windows7-ում դրայվերների մեծ մասը տեղադրվում են Windows-ի տեղադրման հետ միասին, սակայն ավելի լավ է դրանք փոխարինել իրական դրայվերներով: Օրինակ Windows7-ը ավտոմատ տեղադրում է Microsoft-ի կողմից պատրաստված ունիվերսալ վիդեոքարտի դրայվեր, որի դեպքում համակարգչի վիդեոքարտը գործում է թերի. չեն աշխատում շատ խաղեր ու գրաֆիկական ծրագրեր:
Եթե
համակարգչի հետ տրամադրում են դրայվերների սկավառակ, ապա այդ դեպքում
անհրաժեշտ է միայն տեղադրել այդ սկավառակը համակարգչի մեջ և տեղադրել
համապատասխան դրայվերները: Սակայն
երբ սկավառակը չկա (նամանավանդ նոթբուքներինը), այդ դեպքում դրայվերներ
գտնելը վերածվում է շատ երկար ու բարդ պրոցեսի: Որպեսզի ժամերով չփնտրեք
ինտերնետում որևէ մասի դրայվեր, ներկայացնում եմ հայտնի ֆիրմաների կայքերից
դրայվերներ ներբեռնելու հասցեները:
Կան
նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք ավտոմատ գտնում և տեղադրում են դրայվերներ:
Այս ծրագրերը ունեն նաև հնարավորություն պահել ընթացիկ դրայվերները և
համակարգչի ֆորմատավորումից հետո նորից տեղադրել դրանք:
Ինտերնետից դրայվերներ գտնող ծրագրեր՝
Uniblue DriverScanner
DriverMax
Driver Magician
Driver Checker
Դրայվերների հավաքածուներ՝
Driver Pack Solution
Driver Pack AutoRun
DriverPacks for Windows AllDriverMax
Driver Magician
Driver Checker
Դրայվերների հավաքածուներ՝
Driver Pack Solution
Driver Pack AutoRun
SamDrivers
Տեղադրված դրայվերները ջնջելու համար՝
Driver Sweeper
Комментариев нет:
Отправить комментарий