Google Chrome ինտերնետ-բրաուզերն ԱՄՆ-ում առաջին անգամ իր հայտնիությամբ շրջանցեց Apple կորպորատիվ ընկերության բրաուզեր Safari-ին: Այս մասին հունիսի 28-ին հայտնել է AFP-ն:
Ըստ StatCounter վերլուծող ընկերության հաշվարկների` անցյալ շաբաթվա տվյալներով ԱՄՆ-ում բրաուզերների ընդհանուր դիտման 8.97 տոկոսը բաժին է ընկել Google Chrome-ին: Իսկ Safari-ից ամերիկացիներն օգտվել են 8.88 տոկոսով: Հատկանշական է այն, որ դեռ երկու ամիս առաջ Apple-ի բրաուզերը 1.5 տոկոսով գերազանցում էր Google-ի արտադրանքը, իսկ ահա վերջին ժամանակներում այն կորցրել է իր առավելությունն ԱՄՆ-ում:Ամերիկյան ինտերնետային սեգմենտում առաջատարներն են Internet Explorer-ն ու Mozilla Firefox-ը: Ընդ որում, Microsoft-ի բրաուզերն, ինչպես և նախկինում, պահպանում է զգալի տարբերություն հետապնդողից` շաբաթվա վերջում IE-ի մասնաբաժինը կազմել է 52 տոկոս, ի տարբերություն Firefox-ի 28.48 տոկոսի:
Ինչ վերաբերվում է վիճակագրական
համաշխարհային տվյալներին` այստեղ դրությունն անփոփոխ է մնում: Chrome-ն իր
հայտնիությամբ վաղուց շրջանցելով Safari-ին` զբաղեցնում է երրորդ տեղն իր
9.44 տոկոսով: Առաջատարներն են կրկին IE-ն (52.78 տոկոս) և Firefox-ը (31
տոկոս), սակայն վերջին ժամանակներում Google-ի բրաուզերին հաջողվել է մի
փոքր կրճատել իր հետ մնալու տարբերությունը երկրորդ տեղը զբաղեցնող
Mozilla-ի արտադրանքից :
Комментариев нет:
Отправить комментарий