Երբ ակտիվանում
է վիրուսով վարակված ֆայլը կառավարումը միանգամից անցնում է վիրուսին, որը
սկսում է իրականացնել իր վնասակար գործողությունները, ինչպես նաև
զուգորդվում է ուրիշ ծրագրերի հետ: Այնուհետև կատարվում է վերադարձ այն
գործողություններին, որոնք կատարվում էին համակարգչում: Համակարգչի բարձր
արագագործության դեպքում այդպիսի «շեղումը» բացարձակ աննկատ է մնում
օգտվողի համար: Հասցված վնասը կարող է հայտնաբերվել հետագայում: Վիրուսի
առկայության արտաքին արտացոլումները լինում են տարբեր.
Օրինակ`
- Էկրանի անշարժացումը
- Չնախատեսված նամակի հայտնվելը էկրանի վրա
- Վարակված ֆայլերի ստեղծման ժամանակի և տարեթվի փոփոխումը
- Համակարգչի «կախումը»
- Համակարգչի վթարային անջատվելը
- Ինֆորմացիոն ֆայլերի ոչնչացումը, կամ դրանց մասամբ վնասումը
- Համակարգչի աշխատանքի դանդաղեցումը
- Ստեղնաշարից գրելու արգելափակումը
- Կոշտ սկավառակին ձայնագրելու հնարավորության արգելափակումը
-
Համակարգչի այլ տեսակի անսովոր «պահելաձևը»
Օգտվողների
համար չափազանց մեծ վտանգ է ներկայացնում վիրուսի այնպիսի գործողությունը,
ինչիպիսին է կոշտ սկավառակի ֆորմատավորումը, որին անմիջապես հետևում է կոշտ
սկավառակի ողջ ինֆորմացիայի արագ ոչնչացումը:
Քանի որ
վիրուսերից ոչ ոք ապահովված չէ, ապա կարելի գոնե վիրուսով վարակվելու
վտանգը հասցնել նվազագույնի: Դրա համար անհրաժոշտ է հետևել մի քանի պարզ
կանոնների:
1) Բոլոր
դիսկետները որոնք միացված են եղել այլ համակարգչի պետք է անպայման ստուգել
ցանկացած հասանելի հակավիրուսային ծրագրով: Այդպիսի ծրագրերը ոչ միայն
հայտնաբերում են վիրուսները, այլ նաև «բուժել» սկավառակը:Դա հատկապես
վերաբերում է խաղային ծրագրերին, քանի որ մեծամասամբ վիրուսները տարածվում
են հենց դրանց միջոցով:
2) Ստուգում պետք է իրականացնել այն ֆայլերի նկատմամբ, որոնք ստացվել են ներքին կամ արտաքին ցանցերից:
3) Հակավիրուսային ծրագրերի պաշտպանական բազաները շատ շուտ հնանում են, դրա համար խորհուրդ է տրվում մշտապես թարմացնել այն:
4) Չանջատել դիսկետայից զապիսի պաշտպանությունը ամենօրյա օգտագործման ժամանակ, եթե այն նախատեսված չէ խնդրի լուծման մեջ:
5) Վիրուսի
հայտնաբերման դեպքում ոչ մի բան չնախաձերնել, քանի որ դա կարող է բերել այն
ինֆորմացիայի կորստին, որը դեռ կարելի էր կանխել: Ամենաճիշտը այդպիսի
իրավիճակում դա համակարգչի անջատելն է, որպիսի դադարեցնել վիրուսի
գործողությունները: Հակավիրուսային ծրագրի ներդրումից հետո, որի
կարգավորումներում նախատեսված է ոչ միայն ինֆորմացիոն ֆայլերի
հայտնաբերումը, այլ նաև դրանց «բուժումը»: Եթե վիրուսների հայտնաբերման և
«բուժման» գործողությունները ավարտվում են, ապա հակավիրուսային ծրագիրը
տեղեկացնում է օգտվողին վիրուսների բացակայության մասին: Բայց անպայման
պետք է հիշել, որ հակավիրուսային ծրագիրը մշտապես պետք է լինի թարմացված:
Վերջին
ժամանակներում ինտերնետով աշխատելու ժամանակ, հատկապես Էլեկտրոնային
փոստերից օգտվելու ժամանակ, երբ օգտվողները բացում էին նամակները: Դրա
համար այստեղ նույնպես պետք է իմանալ մի քանի պարզ կանոններ:
1) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, բացառությանբ այն դեպքի երբ տեղեկացված եք դրանց առկայության մասին:
2) Չբացել
նամակին կցված անծանոթ ֆայլերը, որոնք ուղղարկված են հակավիրուսային
լաբորատորիաներից, քանի որ լաբորատորիաները երբեք չեն զբաղվում ֆայլերի
տարածմամբ:
3) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, եթե նամակի վերնագիրը և նամակը դատարկ են:
4) Ջնջել բոլոր կասկածելի նամակները:
Комментариев нет:
Отправить комментарий