
Ինչպես նշված է այս նոր ծրագրի պաշտոնական կայքէջում Microsoft Security Essentials-ը կարող է իրական անվտանգություն ապահովել Ձեր համակարգչի համար՝ պաշտպանելով վերջինիս համակարգչային վիրուսներից, սփայվերներից (spyware) եւ վտանգավոր ծրագրերից (malicious software):
Այն, որ ԱՆՎՃԱՐ անտիվիրուսային ծրագիր Microsoft-ի կողմից Security Essentials-ը կարելի է բեռնել անվճար: Դա խոսում է այն մասին, որ Microsoft-ը ցանկանում է ներխուժել այս շուկա եւ, միեւնույն ժամանակ, ստանալ միլիոնավոր օգտագործողների կարծիքները, հայտնաբերել թերությունները եւ այլն:
Այնուամենայնիվ, աչքի է զարնում այս ծրագրի գործարկման թեթեւությունը եւ անթերի համատեղելիությունը Windows-ի հետ: Դե, ստեղծողները նույն կորպորացիայի աշխատակիցներն են, ու հենց բարձր համատեղելիությունը Windows-ի հետ պետք է որ լիներ նորաստեղծ ծրագրի ամենամեծ առավելություններից մեկը:
Բեռնել Microsoft Security Essentials (11.35Mb)
Комментариев нет:
Отправить комментарий