Google-ի նորամուծությունը

Google-ն իր որոնման համակարգի համար 50 նորամուծություն է թողարկել  

Google ընկերությունը մարտին իր որոնման համակարգում իրականացրել է 50 ծրագրային նորամուծություններ, որոնք ուղղված են որոնման և արդյունքների ցուցադրման որակը լավացնելուն։ Այս մասին պաշտոնական բլոգում հաղորդել են Google-ի ներկայացուցիչները :



Մարտին իրականացված փոփոխությունները վերաբերում են Google-ի որոնման ծառայության գործառույթներին` լուրերի և նկարների որոնում, հարցման որոնման ժամանակ ավտոմատ հուշում, հանրահայտ մարդկանց անունների ճանաչում և այլն:

Սպորտի սիրահարներն այժմ կարող են խաղերի, առաջնությունների արդյունքների մասին տեղեկանալ հենց որոնման արդյունքներում:

Google ընկերությունը, ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, պատրաստվում է զգալիորեն թարմացնել իր որոնման ծառայությունը՝ մոտակա մի քանի ամիսների ընթացքում: Ծառայությունն այժմ ցույց կտա ոչ միայն հղումները, այլ հղումներից վերև կհայտնվեն տրված հարցերի ուղիղ պատասխանները և տարաբնույթ փաստեր` կապված հարցման հետ:

Google-ի որոնման նոր համակարգը կհասկանա տրվող հարցի իմաստը և կորոնի տեղեկությունը Google-ի տվյալների բազայում:

2012 թվականին Google ընկերությունը թողարկել է իր որոնման համակարգի մի շարք նոր գործառույթներ, որոնք որոնումն առավել անձնավորված են դարձնում։

Google–ի որոնման ծառայությունն աշխարհում խոշորագույնն է, սակայն Ռուսաստանում այն զիջում է Яндекс-ին։

Комментариев нет: