Վնասակար են արդյոք WiFi ալիքները

Արդյոք վնասակար են WiFi ալիքները? Մասնագետի կարծիքները այս հարցի նկատմամբ միանշանակ չեն: Որոշ մասնագետներ նշում են, որ  WiFi ալիքները վնասակար չեն:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ WiFi ալիքների ճառագայթները 600 անգամ ավելի քիչ են քան, ռադիոմագնիսային ալիքներինը: Այսպիսով ստացվում է, որ WiFi ալիքների ազդեցությունը շատ ավելի անվնաս են քան հեռախոսային կապը: Մասնագետները հավաստիացնում են, որ չնայած նրան որ WiFi ալիքի երկարությունը նույնն է ինչ որ միկրոալիքային վառարանի ալիքների երկարությունը սակայն WiFi ալիքների հզորությունը 100 հազար անգամ պակաս է միկրոալիքային վառարանի ալիքների հզորությունից:

Մյուս մասնագետները հավաստացնում են, որ WiFi ալիքները վնասակար են ազդում մարդու օրգանիզմի վրա: Այդ մասնագետների կարծիքով WiFi ալիքների ազդեցությունը առավել վտանգավոր է փոքր տարիքի երեխաների համար: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաների նյարդային համակարգը գտնվում է ձևավորման փուլում, իսկ գլխի ոսկորը ավելի բարակ է քան հասուն մարդու մոտ:

Комментариев нет: