Microsoft-ը փորձարկում է սեփական սոցիալական ցանցը, որը կոչվում է Socl:
Ինչպես հաղորդում է The Verge-ը ,արտաքինից կայքը շատ քիչ է տարբերվում այս
սոցցանցերից: Ինչպես Google+-ում կամ Facebook-ում, Socl-ի ինտերֆեյսը
բաժանած է երեք սյունակների. ձախում նավիգացիոն պանելն է, աջում՝
սոցիալական ֆունկցիաներն, իսկ մեջտեղում՝ լրահոսը:
The Verge-ը նշում է, Socl-ն ունի նաև վիդեոչաթ, որի միջոցով կարելի է միաժամանակ շփվել մի քանի ընկերների հետ:
Ի
տարբերություն Facebook-ի և Google+-ի՝ Socl-ում հնարավոր չի լինի ստեղծել
խմբեր, էջեր և ընկերներին բաժանել մի քանի ցուցակների: Կայքն ամբողջովին
պատրաստված է HTML5-ով. Flash-փլագիններ ու Silverlight չեն օգտագործվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թե երբ այն կներկայացվի օգտագործողներին,
առայժմ պարզ չէ:
Այն, որ Microsoft-ը սեփական սոցցանց է
պատրաստում, հայտնի դարձավ հուլիսին, երբ socl.com հասցեում սխալմամբ
հայտնվեց Tulalip անունով էջը: Ենթադրվում էր, որ այսպես կկոչվի սոցցանցը,
սակայն Microsoft-ը, հավանաբար, հրաժարվեց այս անունից:
Комментариев нет:
Отправить комментарий