Acer Aspire S5. աշխարհի ամենաբարակ ուլտրաբուքը

       Acer ընկերությունը CES 2012 ցուցահանդեսին ներկայացրել է 13,3 դյույմանոց նոութբուք, որը ճանաչվել է աշխարհի ամենաբարակ ուլտրաբուքը:

Aspire S5-ի հաստությունը 15 մմ է, քաշը՝ 1,35 կգ
Համակարգիչն ունի Ivy Bridge նոր սենդի Core պրոցեսոր, HDMI և USB 3.0 մուտքեր, ինչպես նաև բարձր արագություն ապահովող Thunderbolt ինտերֆեյս:

Acer Green Instant On համակարգի շնորհիվ համակարգիչը միանում է ու քնած ռեժիմից դուրս գալիս կարճ ժամանակում: Ուլտրաբուքի օպերացիոն համակարգը Windows 7-ն է: CNet-ը գրում է, որ Acer Aspire S5-ը շուկայում կհայտնվի 2012թ.-ի երկրորդ կեսի:

Комментариев нет: