Wi-Fi-ից հետո սպասվում է Li-Fi-ը

  TEDGlobal կոնֆերանսին Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Հարալդ Հաասը ներկայացրել է իր յոթամյա աշխատանքի արդյունքը՝ Li-Fi-ի նախատիպ: Լուսադիոդային լամպի շնորհիվ նա կարողացել է փոխանցել տեսահոլովակը իր մեջքի հետևում գտնվող էկրանին: Տեսահոլովակի ցուցադրումը անմիջապես ընդհատվել է լամպի լույսը ձեռքով փակելու կամ այն շրջելու դեպքում:
         Այս տեխնոլոգիայով տվյալների փոխանցման արագությունը կազմում է մոտ 10 մբ/վ: Գիտնականը խոստացել է, որ մինչև տարեվերջ արագությունը կդարձնի 100 մբ/վ:
      Լույսի միջոցով տվյալների փոխանցումը նպատակահարմար է օգտագործել հատկապես այն վայրերում, որտեղ ռադիոկապը վտանգավոր է՝ նավթահորերում (հնարավոր է` կայծ առաջանա), ջրի տակ (ծովային աղը փոխանցում է էլ. հոսանքը)և ինքնաթիռներում (խանգարում է այլ ռադիոսարքերին):
Իսկ այն հանգամանքը, որ ֆիզիկական արգելքների դեպքում  տվյալների փոխանցումը դադարեցվում է, կօգնի խուսափել ինֆորմացիայի արտահոսքից. տան կամ գրասենյակի պատերը  բավական կլինեն տվյալների անվտանգությունը պահպանելու համար:
New York Times-ը գրում է, որ այս տեխնոլոգիան բավական մատչելի է պատրաստման տեսանկյունից:  Ավելին՝ տվյալների փոխանցման համար պետք չէ տեղադրել ավելորդ սարքեր. փողոցի, սենյակի կամ ավտոմեքենայի լամպերը հեշտությամբ կարող են ծառայել այդ նպատակին:

Комментариев нет: