DOS հարձակումներ

   TCP / IP ցանցային տեխնոլոգիայի մասսայական տարածմանը զուգընթաց խակերները մշակեցին միջոցներ այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք միանշանակ կարելի է բնութագրել որպես հիպերտեռորիզմ: Այս գործողությունները, չնայած նրանց բազմազանությանը, ուղղված են մեկ ընդհանուր նպատակի` ցանցային աշխատանքի խափանմանը և կոչվում են DOS (Denial of Service – սպասարկման հրաժարում) հարձակումներ:
         Ամեն տարի  DOS հարձակումները ջնջում են հազարավոր կայքերի տվյալներ: Այդ թվում նաև այնպիսի հանրահայտ կայքեր, ինչպիսիք են Yahoo, eBay, CNN.com, www.Microsoft.com  և այլն: Որպես կանոն այս հարձակումների արդյունքում սերվերները փչանում են ծանրաբեռնման հետևանքով և պատճառում միլիոնավոր դոլլարների վնասներ:
           DOS հարձակումների արդյունքն են հանդիսանում համակարգչային համակարգերի այնպիսի իրավիճակի հասցնելը, երբ նրանց նորմալ գործունեությունը դառնում  է անհնար: Այս արդյունքին կարելի է հասնել տարբեր միջոցների կիրառմամբ, և դրանից ելնելով` մենք DOS հարձակումները կբաժանենք խմբերի, որպեսզի ավելի հեշտ լինի կողմնորոշվել:
 
  I խումբ - սերվեր է ուղարկվում մեծ քանակությամբ փաթեթներ, որոնց սերվերը չի հասցնում ընդունել և մշակել,
  II խումբ - սերվեր է ուղարկվում հատուկ մշակված փաթեթներ, որոնք ստիպում են համակարգչին ծախսել իր ռեսուրսները (կենտրոնական պրոցեսոր, հիշողություն և այլն) տվյալ  փաթեթները մշակելու համար, որից հետո սերվերը դուրս է գալիս շարքից:
  III խումբ - սերվեր է ուղարկվում հատուկ փաթեթներ, որոնք  խախտում են համակարգչի օպերացիոն համակարգի աշխատանքը: Այսպիսի հարձակումների ժամանակ օգտագործվում են ծրագրային միջոցների թույլ կետերը:
  IV խումբ - սերվեր է ուղարկվում հատուկ փաթեթներ, որոնք ստիպում են սերվերին փոխել կոնֆիգուրացիան, ինչը բերում է աշխատունակության անկման և նույնիսկ ոչ ճիշտ անկման: Այս հարձակումները նախորդ խմբի պես օգտագործում են ծրագրային միջոցների թույլ կետերը:

Комментариев нет: