Անհնար է, որ մեզանից որևէ մեկը լսաց չլինի Google կազմակերպության մասին, բայց երևի շատ քչերը գիտեն Google-ի իրական պատմությունը: 2007 թվականին որոնողական համակարգերը, ինչպիսիք են Google-ը և Yahoo-ն, ունեցել են միլիարդավոր դոլլարների եկամուտ` ստիպելով նախանձությունից լաց լինել աշխարհի գրեթե բոլոր գործարարներին: Սակայն, երբ ստեղծվեց ինտերնետը, ոչ մեկ չէր մտածում հարստանալ ցանցի միջոցով: Հենց այդ միտքը այդ ժամանակ նույնիսկ չարիք էր համարվում:
90-ականների սկզբներին ցանցային մշակույթի կենտրոնը ոչ թե սիլիկոնային հովիտն էր, այլ Սան Ֆրանցիսկոյի հարավում գտնվող “South Park” փողոցը, որտեղ մինչ այդ արդեն ծնվել էր “WIRED” թերթը և նրա օնլայն տարբերակ “hotwire.com”-ը: Ինչպես պատմում է Wired-ի նախկին աշխատակիցներից մեկը, այդ ժամանակ ինտերնետը այսպես ասաց կամաց-կամաց սեփականաշնորհվում էր, իսկ բոլոր ինտերնետի հետ կապ ունեցող մարդկանց բերաններին մի բառ էր` ԳՈՎԱԶԴ: Հենց այդ բառն էլ բաժանեց ինտերնետի վաղ օգտագործողներին 2 ճակատի: Բարիկադների մի կողմում գործարարներն էին, որոնք ասում էին, որ ինչպես բոլոր կազմակերպությունները, այնպես ել ինտերնետը պետք է պահի գովազդը, իսկ մյուս կողմում ութոպիստները, որոնք ասում էին, որ ինտերնետը պետք է լինի ազատ խոսքի դրախտ: Դրանք հիմնականում ուսանողներն էին, ովքեր ինտերնետը օգտագործում էին իրենց ծրագրերը փորձարկելու համար:
Yahoo
Հենց այդ ժամանակ էլ երկու ուսանողների`
Jerry Yang-ին և David Filo-ին առաջարկեցին մեծ կապիտալ: Նրանք պետք է
ստեղծեին կազմակերպություն, որը պետք է փող աշխատեր ինտերնետի միջոցով: Եվ
նրանք ստեղծեցին Yahoo-ն: Jerry-ն և David-ը վախենում էին կայքի մեջ
միանգամից գովազդ դնել` համարելով, որ դա կարող է վախեցնել ինտերնետ
օգտագործողներին: Նրանք դա համարում էին շատ ռիսկային գործ, քանի-որ
կանգնած էին մի շատ ծանր ընտրության առաջ` կամ կորցնել մշտական
հաճախորդներին, կամ կորցնել ընկերությունը: 1995 թվականին Yahoo-ի կայքում
առաջին անգամ հայտնվեց գովազդային բաներ: Դրանից հետո Yahoo-ի այցելուների
թիվը սկսեց շատ արագ աճել: Դրանից հետո Yahoo-ն սկսեց պատվերներ ստանալ
աշխարհի տարբեր կազմակերպություններից իրենց գովազդը տեղադրելու համար:
Yahoo-ն առաջին կազմակերպությունն էր, որը տեսականորեն ցույց տվեց, թե
ինչպես կարելի է փող աշխատել ինտերնետի միջոցով: Դրանից հետո սկսվեց
ինտերնետի համաշխարհային ԲՈՒՄ-ը!!!!!!!!!: 1996-ի վերջերին Yahoo-ն բախվեց
մի շարք մրցակիցների հետ` Infoseek, Altavista, բայց ամենավտանգավորը
Excite-ն էր: Առաջին հայացքից այն ոչնչով չէր տարբերվում Yahoo-ից, բայց
փաստը մնում էր այն, որ Excite-ի փնտրման տարբերակը ավելի կատարյալ էր, քան
Yahoo-ինը: Yahoo-ն օգտագործում էր հետևյալ տարբերակը. նա էկրանին էր
բերում սայտերի կատալոգ, որոնք բաժանված էին խմբերի մարդկանց միջոցով: Իսկ
Excite-ը հիմնվել էր ծրագրային փնտրման վրա: Երբ հավաքվում էր բառերի
կոմբինացիա, Excite-ի ծրագիրը դուրս էր գալիս ցանց, փնտրում էր այն
սայտերը, որտեղ կար այդ կոմբինացիան և էկրանին ցույց էր տալիս այդ
կոմբինացիայով սայտի տվյալ հատվածը: Դա ժամանակակից փնտրման հիմքն էր: Այդ
ժամանակ իսկական վիրտուալ պատերազմ սկսվեց այդ երկու կազմակերպությունների
միջև և աստիճանաբար նրանք շեղվեցին իրենց նախնական նշանակությունից: Այժմ
նրանք դառել էին խաղատան նման մի բան, որոնք դեպի իրենց էին գերում
հաճախորդներին ավելի վառ լույսերով: Այնպես էր ստացվել, որ կարող էիր մեկ
օր կորցնել ինֆորմացիան գտնելու համար ու այդպես էլ չգտնել այն:
Google
Ինտերնետին պետք էր ռադիկալ փոփոխություն և հենց այդ ժամանակ էլ հայտնվեց մի նոր կազմակերպություն, որը իր ժամանակի համար ուներ հիմար անվանում Google, որը նշանակում էր տասի հարյուր աստիճան: Այն ծնվեց այն նույն տեղը ինչ մյուսները “South Park”-ում: Ստեղծողները երկու ուսանողներ էին` Larry Page-ն ու Sergey Grin-ը: Այժմ, նայելով Google-ին, բոլորը կասեն, որ այն շատ բարդ կառւցվածք ունի, սակայն այն երևի թե ամենապարզ կառուցվածքն ունի: Google-ի հիմնադիրներից մեկի դիպլոմային աշխատանքում գրված էր, որ եթե Ա կայքում հղում կա Բ կայքի վրա, ապա դա միավոր է բերում Բ կայքին: Այսինքն ինչքան շատ է կայքի միավորը ապա այն ավելի շուտ է հանդիպվում կայքերի ցանկում: Եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք, որ գրեթե ամեն ինչ փնտրելուց Wikipedia կայքի ինֆորմացիան բերվում է սկիզբ: Բայց Google-ի հիմնադիրներին ոչ-ոք չէր հավատում: Եվ նրանք միջոցներ էին ման գալիս կայքը փորձարկելու համար: Նրանք ուզում էին ընդամենը 1000000$, որը խղճուկ գումար էր ՏՏ ոլորտում արդեն այդ տարիներին: Այդ ընթացքում Google-ը կարող էր գնել Excite-ը, բայց նրանք ծիծաղելի համարեցին Google-ի իմաստը: Այդ ժամանակ նրանց օգնության հասավ Sun Microsystems-ի ստեղծող Andy Bechtolsheim-ը: Երբ նա առաջին անգամ տեսավ Google-ը, նա հանեց իր բանկային գիրքը և միանգամից 100000$ անոց չեկ գրեց: Նույնը արեցին նրա ընկերները: Հավաքվեց 25000000$: Բայց դրանից հետո Google-ը կորցնում էր ամսեկան 500000$ միայն իր կարիքները հոգալու համար: Նրանք չէին ուզում գովազդ դնեին կայքում, քանի որ այդ դեպքում նրանք ոչնչով չէին տարբերվի: Բայց ուրիշ ելք չկար: Նրանց գովզադը հետևյալն էր: Օրինակ BMW-ն շատ փող կտար, եթե Google-ում գրեիր car ու առաջինը իրանց կայքը լիներ:
Եվ դա աշխատեց: Բայց դա հերիք չէր: Պարզվեց, որ Google-ը իր մեջ պահում
է այն ամենը ինչ մարդիկ գրում են նրա տողում և այդ ինֆորմացիան
սկսեց վաճառել կազմակերպություններին:
Google-ը սկսեց աշխատել ամբողջ ուժով: Google-ը սկսեց գնել ինչ իրեն պետք
էր, չմոռանալով ստեղծել Picasa, Youtube, Google Earth, GMail այս բոլորը
այժմ պատկանում է Google-ին, այդ կազմակերպությունը այժմ գնահատվում է 20 մլրդ $, տարեկան ունենալով 5 մլրդ $-ից ավել եկամուտ:
Комментариев нет:
Отправить комментарий