64
բիթանոց օպերացիոն համակարգը տալիս է համակարգչի աշխատանքի ավելի մեծ
հնարավորություններ: Այն մշակում է ծրագրերի կոդեր բաղկացած 64 բիթից, իսկ
բիթը դա (0 կամ 1) ինֆորմացիայի նվազագույն քանակն է:
64 բիթանոց
օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել ավելի մեծ ռեսուրսներ համակարգչի
օպերատիվ հիշաղությունից: Եթե Ձեր համակարգչի օպ. համակարգը 32 բիթանոց է,
ապա Ձեր համակարգչում տեղադրված ամբողջ օպերատիվ հիշողությունից (RAM, ОЗУ) օգտագործվում
է առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 բիթանոց օպ. համակարգում այդպիսի
սահմանափակումներ չկան: 64 բիթանոց համակարգը ավելի արագ և արդյունավետ է
աշխատում մեծ ծավալով ֆայլերի հետ: Այն կարող է աշխատել ֆայլի հետ
օգտագործելով այն ամբողջությամբ, իսկ 32 բիթանոց համակարգը աշխատում է
ֆայլի հետ օգտագործելով այն մաս-մաս: Որպեսզի ծրագրում հաշվարկները լինեն
ավելի ճշգրիտ, պետք է ծրագիրը ստանա ավելի մեծ թվով բիթեր: 64 բիթանոց
օպերացիոն համակարգում հնարավոր է ստանալ առավել մեծ ճշգրտությամբ
հաշվարկներ:
Այսպիսով բոլորովին անիմաստ է
համակարգչում տեղադրել 3 GB-ից ավելի RAM և օգտագործել 32 բիթանոց
օպերացիոն համակարգ: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը թույլ է տալիս
օգտագործել 64 բիթանոց օպ. համակարգ, ապա օգտագործեք միայն 64 բիթանոց օպ.
համակարգեր:
Եթե ուզում եք իմանալ թե ձեր համակարգիչը որ օպերացիոն համակարգով է աշխատում ապա կատարում եք հետևյալ քայլերը1. My computer-ի վրա աջ քլիք արեք
2. մտեք properties
3. այնտեղ բոլոր պարամետրերը գրված է, ինչպես ցույց է տրված նկարում
Комментариев нет:
Отправить комментарий