Ինչպես… ուսանողին հասցնել ինֆարկտի…
Միշտ ուսանողներն են ներվայնացնում դասախոսներին...
իսկ հիմա պատկերացնենք հակառակ իրավիճակը, երբ դասախոսն է ներվայնացնում ուսանողին

- Ամեն ինչ համեմատեք (կամ բացատրեք) ինչ-որ տափակ երևույթի հետ: Օրինակ` պոկեմոնների:
- Տուգանեք ուսանողներին 100 դրամով
ամեն անգամ, երբ նրանք կխոսեն, իսկ կիսամյակի (տարվա) վերջում Ձեզ նոր
հեռախոս (մեքենա) գնեք ու ասացեք, որ հավաքած փողի հաշվին եք ձեռք բերել:
- Դասախոսության ժամին սեմինար արեք, իսկ սեմինարի ժամին` դասախոսություն:
- Միացրեք որևէ լուրերի թողարկման ձայնագրություն և “մոռացեք”, որ միացրել եք:
- Օտար լեզվի ժամին խոսեք անհասկանալի, գոյություն չունեցող լեզվով, ընթացքում օգտագործելով հայտնի բառեր…
- Երբ ուսանողները ասում են “Կարո°ղ ենք դուրս գնալ” , զարմացած նայեք ու հարցրեք. “Իսկ ես ի°նչ իմանամ` կարող ես, թե ոչ: Ոտքերդ չեն ցավու°մ”:
- Երբ ուսանողը հարցնում է, թե ինչպես կարող է բարելավել իր
գնահատականները, պատասխանեք, որ նա պետք է ժամանակի մեքենա ստեղծի, գնա
անցյալ և տնային աշխատանք անի:
- Հարց տվեք ուսանողին և անմիջապես պատասխանեք Ձեր հարցին: Իսկ հետո բողոքեք, որ ուսանողը ոչինչ չգիտի:
- Քննության ժամանակ հարցաթերթիկները բաժանելուց հինգ րոպե հետո
հարցրեք, թե արդյոք ուսանողները ավարտել են: Կրկնել ամեն հինգ րոպեն մեկ:
- Գրատախտակին կարևոր բաներ գրելիս,
Ձեր հետևից արագ ջնջեք գրածը: Շեշտեք, որ այդ ամենը լինելու է քննությանը:
Ուսանողների դժգոհությունների վրա էլ զարմացեք` ասելով, որ շատ դանդաղ են
գրում:
- Ուսանողներից հարցրեք նրանց
e-mail-ները` դասի հետ առնչվող նյութ ուղարկելու համար: Իսկ հետո անիմաստ
հաղորդագրություններ ու հղումներ ուղարկեք (երբ հարցնեն, թե ինչ եք
ուղարկել, ասեք, որ տեղյակ չեք, Դուք չեք ուղարկել):
Комментариев нет:
Отправить комментарий