ՀՊՄՀ ինֆորմատիկների բլոգ
Հայաստանում թատրոնների ու թանգարանների տոմսերը հնարավոր կլինի գնել օնլայն
2012-ի ընթացքում կներդրվի համերգների, թատրոնների և հանրապետության
թանգարանների տոմսերի էլեկտրոնային վաճառքի համակարգ,
որի շնորհիվ ոչ միայն ավելի հեշտ կդառնա տոմսերի գնումը, այլև հնարավոր կլինի
որի շնորհիվ ոչ միայն ավելի հեշտ կդառնա տոմսերի գնումը, այլև հնարավոր կլինի
Ինչպես թղթապանակին գաղտնաբառ դնել
Թղթապանակին գազտնաբառ ավելացնելու համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ Winrar ծրագիրը: Ավելի մանրամասն նայեք վիդեոյում:
Համահայկական Գրադարան
Կայքի
գաղափարը եղել է վաղուց ու շատերի մոտ, եղել են բազում փորձեր նմանատիպ
կայք ստեղծելու, սակայն որոշ ժամանակ անց դրանք փակվել են ոչ եկամտաբեր
լինելու հիմնապատճառով։ Հավանաբար միակը, որը մեծ ներդրում է
ունեցել հայ գրականության տարածման գործում, www.armenianhouse.org կայքն է,
որն առ այսօր էլ շարունակում է մնալ առաջատարներից մեկը։ Սակայն կար մեկ
մեծ բայց.
Ինչպես կարելի է ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները
Երևի տարբեր կայքերում նկատել եք
ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և
ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք
կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և
պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ CamStudio-ն
է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել: Այն ունի չափազանց պարզ
ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված
հատվածը:
CES 2012. շվեյցարական դանակում տեղավորել են 1 տերաբայթ հիշողություն

Victorinox շվեյցարական ընկերությունը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ
զինվորական դանակ, որն ունի նաև 1 տերաբայթ ծավալով տվյալներ պահելու
հնարավորություն: Սա թույլ կտա դանակի մեջ պահել 220 մլն էջ տեքստ կամ 330
հազ. լուսանկար:
Ս. Ջոբսի չհրապարակված հարցազրույցները շատ հարցերի պատասխաններ են տալիս
Նյույորքյան Fast Compan ամսագրի լրագրող Բրենթ Շլենդերն իր արխիվում
հայտնաբերել է ավելի քան երեք տասնյակ ձայնագրություններ` 1985-2010 թթ.
ընթացքում Սթիվ Ջոբսից վերցված հարցազրույցներով: Որոշ հարցազրույցներ
ամբողջական պատկերացում են տալիս Apple-ի լեգենդար ղեկավարի եւ նրա ապագա
հաջողության պատճառների մասին, հայտնում է rbcdaily-ին:

Ջնջված ինֆորմացիայի վերականգնում
Լույս է տեսել Recuva ծրագրի նոր տարբերակը որի միջոցով կարող եք
վերականգնել ջնջված ինֆորմացիան: Այս ծրագրի միջոցով կարող եք վերականգնել
ինֆորմացիան անգամ եթե ինֆորմացիայի կրիչը ֆորմատի է ենթարկվել: Recuva
ծրագիրը ունի երկու ֆունկցիա մեկը մակերեսորեն է որոնում ջնջված տվյալները,
իսկ մյուսը ավելի մանրամասն է որոնում:
Պրոցեսոր(CPU)
Մշակիչ, պրոցեսոր (անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Համակարգչային արդյունաբերության մեջ այս տերմինն օգտագործվում է սկսած 1960-ական թվականներից։
Պրոցեսորի ձևը, ճարտարապետությունն ու իրականացումը փոփոխվել են սկսած առաջին տարբերակներից, բայց նրա հիմնական գործողությունը մեծամասամբ մնացել է նույնը։
Ժամանակակից պրոցեսորները բավականաչափ փոքր են, ուղղանկյուն (հաճախ քառակուսի) և ունեն բազմակի մետաղական միացություններ։ Պրոցեսորները, որոնք կատարում են այս տիպի սարքավորումներին բնորոշ բոլոր գործողությունները և իրականացված են միկրոսխեմայի տեսքով կոչվում են միկրոպրոցեսորներ։
Подписаться на:
Сообщения (Atom)